Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մակրոն. Ֆրանսիան կաշխատի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնման ուղղությամբ

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Ֆրանսիան մտադիր է ամեն ինչ անել կողմերի միջև երկխոսության վերականգնմանը և դեէսկալացիային հասնելու համար», երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Փարիզում:

Նա շեշտել է, որ «սահմանին վերջին իրադարձությունների կապակցությամբ դրա դելիմիտացիան պետք է իրականացվի միայն բանակցությունների միջոցով և առանց ուժի կիրառման»: Մակրոնը մտադիր է Փարիզում քննարկել Փաշինյանի հետ մարդասիրական օգնությունն ու տնտեսական համագործակցությունը:

Մակրոնը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման կարևորության մասին: