Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Ղազախստանի համար ՀԱՊԿ–ի մեխանիզմներն աշխատացնողն եք, իսկ Հայաստանի սահմանների համար՝ ո՞չ

Հերթական անգամ ունենք  միջազգային պատվիրակություն ՀՀ-ում և, ինչպես պայմանավորվել էինք, նման դեպքերում Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը լսելի ենք դարձնելու ցանկացած նման միջոցառման ժամանակ․ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը։

«Այսօր ՀԱՊԿ ձևաչափով է քննարկումը։ Սա այն բացառիկ կառույցներից է, որ կարող է անվտանգային սպառնալիքիների ժամանակ ձեռք մեկնել ՀԱՊԿ անդամ երկրներին․ ՀԱՊԿ անդամ երկիր է ՀՀ-ն։ Բայց ի՞նչ իրավիճակ ունենք․ արդեն տարուց ավելի է՝ թշնամու զորքերը գտնվում են Սյունիքում։ Հարց է առաջանում՝ օրվա իշխանությունները դիմե՞լ են ՀԱՊԿ-ին»,- ասաց Վարդևանյանը։