Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարուստներին աղքատացնում են՝ աղքատներին չհարստացնելով. «Ժողովուրդ»

10/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու, գործարարությունը խթանելու եւ մեր երկրում արարելու հնարավորություն տալու փոխարեն, պատերազմում պարտված եւ մեր երկիրը հուսալքության ծայրագույն աստիճանի հասցրած իշխանությունը նոր հարձակում է պատրաստում խոշոր գործարարների դեմ:

Բանն այն է, որ հունվարի 20-ին խորհրդարանում 82 կողմ, 0 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը չենթարկվող գործարարներին պատժելու գործիք է: Այս նախագծերի փաթեթով նախատեսվում է քրեական պատիժ, ոչ ավել, ոչ պակաս, շահույթ ստանալու համար: Այո, այո, հենց այդպես էլ ֆիքսված է:

Օրենքում ասվում է. «Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը կամ հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի արդյունքում անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս, կամ ապրանքային շուկայի մասնակիցը ստացել է խոշոր չափով շահույթ,
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Ու տարօրինակ համառությամբ իշխող խմբակցությունը անցկացրել է ՏՄՊՊՀ այս վիճահարույց նախաձեռնությունը առաջին ընթերցմամբ, որի մասով
բացասական եզրակացություն է ներկայացրել անգամ ԱԺ փորձագիտական եւ վերլուծության վարչությունը:

Նշված աբսուրդից բացի, նախագծով հանձնաժողովն իրեն վերապահում է գործառույթներ, որոնց իրավունքը չունի, եւ այնպիսի տպավորություն է, թե այս օրենքում փոփոխությունն արվում է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին խոշոր գործարարներին անարգել պատժելու լծակներ տալու համար:«Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը որոշակիորեն փոխում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական քաղաքականության հայեցակարգը. այն տնտեսական քաղաքականության մշակման եւ տնտեսական մրցակցության պաշտպանության կանխարգելիչ ինստիտուտի հայեցակարգից վերափոխվում է, այսպես կոչված, «տնտեսական ոստիկանության» հայեցակարգի». ԱԺ փորձագիտական եւ վերլուծության վարչությունն այս ձեւակերպմամբ պաշտոնապես եկել է այն եզրակացության, որ ՏՄՊՊՀ-ն իրեն չպետք է վերապահի տնտեսական ոստիկանության գործառույթ: Բայց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի մշտական նիստի ժամանակ ինքնագոհ հայտարարել էր. «Մենք հենց պատժիչ, պատժող կառույց ենք: Ես դա շատ կարեւորում եմ: Մենք պատասխանատվության ենթարկող կառույց ենք, ուզում եմ՝ հստակ ֆիքսենք սա: Ես ուզում եմ դա հստակ ֆիքսենք, ես միայն պատժում եմ: Ես կարող եմ ուղեցույցներ տամ, ասեմ՝ եթե այսպես անենք, խնդիրներ չի լինի, սակայն սա կոնկրետ պատժող, նույնիսկ դաժան պատժող կառույց է»:

Գործարարներին պատժելու միտքը այնքան էր ուրախացրել ՏՄՊՊՀ նախագահին, որ նա մոռացել էր, թե օրենքով ինչ իրավասություններ ունի իր ղեկավարած կառույցը, եւ նոր կարգավորումները ոչ այլ ինչ, քան ինքնիրավչություն, չեն կարող դիտվել: Հատուկ մեջբերում ենք ՏՄՊՊՀ ֆիքսված գործառույթները. «Վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ, դիմում է դատարան՝ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ»:

Այսպիսով, եթե այս օրինագիծը նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունվի, կնշանակի նոր մահակ գործարարների գլխին: Ու սա կազմակերպվել է հավանաբար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, քանի որ հենց նրա հովանավորյալն է դրամաշնորհներով հայտնի անցյալ ունեցող Գեղամ Գեւորգյանը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Politico. Թրամփն իմպիչմենտից հետո ակնկալում է ամրապնդել իր դիրքերը կուսակցությունում

Հաջորդ գրառումը

Թուրքերը ցանկանում են թռչել Լուսին. Էրդողանը նշել է ծրագրի ժամկետները

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Նորություններ

Քամին ծառեր և սյուներ է տապալել, թիթեղներ պոկել

30/05/2026
Նորություններ

Oդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

30/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքերը ցանկանում են թռչել Լուսին. Էրդողանը նշել է ծրագրի ժամկետները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական