Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հանդիպում՝ Բալասանյանի մասնակցությամբ. քննարկվել են Արցախի ջրամատակարարմանը եւ էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Հուլիսի 1-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում պատասխանատու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարմանը եւ էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։

Հանձնարարվել է ուսումնասիրել նշված ոլորտներում առկա իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավորությունները եւ սեղմ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցներ։