Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին անգլալեզու բուկլետներ՝ Ռոտերդամում ԵԺԿ Քաղաքական համաժողովի մասնակիցներին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռոտերդամում մեկնարկող ԵԺԿ Քաղաքական համաժողովի մասնակիցներին բաժանվել է մեր կողմից պատրաստված անգլալեզու բուկլետ՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին։

Տեղեկությունները ընդգրկում են երեք բաժին.

– Արցախյան հիմնախնդիր

– Ոստիկանական վայրագություններ

– Քաղ. բանտարկյալներ։

Այս եւ այլ խնդիրների մասին խոսել եմ եւ խոսելու եմ ինչպես ելույթների, այնպես էլ նախատեսված հանդիպումների եւ առանձնազրույցների մակարդակում:

Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում։

#RPA #EPP #epprotterdam»։