Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են հասցրել Ասկերանի շրջանի Խնածախ և Պտրեցիկ հեռավոր բնակավայրեր

Մարդասիրական ակցիայի ընթացքում այդ բնակավայրերի բնակիչներին «Ռուսական հումանիտար առաքելություն», «Դոկտոր Լիզա» և «Շտապիր բարության» («Спеши к добру») բարեգործական կազմակերպությունների անունից հանձնվել են առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ և խաղալիքներ երեխաների համար:

Ռուս խաղաղապահներն ընդհանուր առմամբ ավելի քան 150 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Բացի առաջին անհրաժեշտության իրերից, փոխանցվել են առաջնային ախտորոշման սարքեր և մասնագիտական սարքավորումներ առողջապահական հաստատությունների համար:

@ArmeniaSputnik