Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թող մի հոգու անուն ասեն փաստացի, որ «ծախել է գյուղը»՝ կգնդակահարենք

10/06/2022
- Տեղական

Երեկ «Ազգային Ժողովրդավարական Բևեռ»-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում է, թե տեղեկություններ կան, որ օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք, որպեսզի համոզի Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից: Լուրեր կան, որ Լաչինին այլընտրանքային ճանապարհի գործարկումից հետո Աղավնոն մնում է ադրբեջանական տարածքում։

Թեմայի վերաբերյալ Hraparak.am-ը զրուցել է Աղավնոյի գյուղապետ՝ Անդրանիկ Չաուշյանի հետ։

– Այդպիսի բան չկա։ Եթե մարդիկ Աղավնո քննարկման են եկել, դա չի նշանակում, որ եկել են ասեն՝ դուրս եկեք, գյուղը հանձնում ենք։ Ինչու միանգամից այդ պաշտոնյայի անունը և խոսակցության մանրամասները չեն հրապարակել։ Թող հրապարակեն, հերթական սուտ լուրն է։

– Այսինքն՝ որպես գյուղապետ, հերքում եք Բեւեռի այս հաղորդագրությունը։

– Անպայման հերքում եմ և պահանջում եմ հերքի նաև սուտ հաղորդագրություն տարածող կողմը։ Չգիտեմ՝ ինչ նպատակներ են հետապնդում նման լուրեր տարածողները։

– Աղավնոյի բնակչության մոտ ինչպիսի տրամադրություն է տիրում՝ հաշվի առնելով, որ անընդհատ լուրեր են տարածվում, թե Աղավնոն պիտի հանձնվի թշնամուն։

– Աղավնոյի բնակչությունը արդեն իսկ իր բնականոն կյանքին է։ Էլի եմ կրկնում, եթե մարդիկ եկել են քննարկման, դա չի նշանակում, որ պիտի գյուղ հանձնվի։ Բան չունեմ ասելու, թող շուտով հրապարակեն այդ մարդու կամ մարդկանց անունները, ովքեր եկել են մեզ համոզելու, որ դուրս գանք գյուղից։ Դե, թող ռիսկ անեն՝ չեն անի, վստահ եմ, որովհետև իրականությանը չի համապատասխանում այդ լուրը։ Ինչ վերաբերում է գյուղի բնակչությանը՝ բոլորի մասով չեմ կարող ասել, թե ինչպիսի վիճակ է նրանց մոտ՝ այսպիսի լուրեր լսելիս, բայց դե նորմալ է՝ մենք ուժեղ ազգ ենք, մեզ չեն կոտրի։

– Ովքեր են եղել այն պաշտոնյաները, ովքեր այցելել են Աղավնո և հանդիպել ձեզ։

– Ես շուտափույթ սպասում եմ, որ այդ պաշտոնյան ևս հանդես կգա հայտարարությամբ։ Ես չեմ ուզում, որ իմ լեզվով ասվի նրա ով լինելը։ Բոլորն էլ գիտեն՝ ով է այդ պաշտոնյան և նա էլ շուտով կհերքի այս լուրը։ Այսինքն, ոնց ենք վերլուծում հիմա, եթե այսպիսի այցելություններ չեն լինում՝ բողոքում ենք, որ պետական  մակարդակով ոչ մի այցելություններ չեն լինում։ Հիմա, որ այցելում են մեզ հետ, քննարկում են, հաշվի նստում մեզ հետ, պիտի նման լուրեր տարածե՞ն։ Այնպես չի, որ այդ մարդիկ գաղտնի են եկել Աղավնո և մեզ հետ գաղտնի հանդիպել։ Նրանք մեզ հետ հրապարակային են հանդիպել, նստել ենք և կիսվել մեր բոլոր մտահոգություններով։ Իսկ մարդիկ այդ հանդիպումը վերագրել են նրա, որ գյուղը ծախված է։ Այսինքն, ո՞նց է ծախված, այդ լուրի պատասխանատվությունը իրենք իրենց վրա կարող են կրել։ Ես զարմանում եմ, որ ինչ-որ մի հայ մտածում է, կասկածանքով է, թե  ինչ-որ մեկը ծախել է գյուղը, թող մի հոգու անուն ասեն փաստացի՝ կգնդակահարենք։

Նախորդ գրառումը

Եվրախորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը Ղարաբաղյան հակամարտությունում. ՀՅԴ Բյուրո

Հաջորդ գրառումը

Չպետք է թույլ տանք ծայրահեղականների ու հոգեկան խնդիր ունեցող գործիչների ներգրավվածությունը կարևոր որոշումների կայացման գործում. Դավիթ Բաբայան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Նորություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Նորություններ

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026
Հաջորդ գրառումը

Չպետք է թույլ տանք ծայրահեղականների ու հոգեկան խնդիր ունեցող գործիչների ներգրավվածությունը կարևոր որոշումների կայացման գործում. Դավիթ Բաբայան

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական