Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զբաղեցրած պաշտոններից ազատում են պետական համակարգի այն աշխատակիցներին, ովքեր չեն կիսում գործող իշխանությունների տեսակետները. ԱԱԾ պահեստազորի սպաների հայտարարությունը

24/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին օրերին «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» ահազանգեր է ստանում, որ նախընտրական փուլը դեռ չսկսած, հայրենի իրավապահներն ընդդիմադիր հայացքների համար շինծու մեղադրանքներ են հարուցում այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ, քաղաքական հետապնդումների ենթարկում և զբաղեցրած պաշտոններից ազատում են պետական համակարգի տարբեր ոլորտների այն աշխատակիցներին, ովքեր օբյեկտիվորեն չեն կիսում գործող իշխանությունների տեսակետները։ Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։

«Բանը հասել է այնտեղ, որ սկսել են նույնիսկ հետապնդել սոցիալական ցանցերում հակաիշխանական մեկնաբանություններ գրող իրավապաշտպաններին:

Իրենց նպատակներին հասնելու համար ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ կոպտորեն խախտելով և ոտնահարելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը՝ օր ու գիշեր զբաղված են դատարաններից, այսպես կոչված, «գաղտնալսումներ», այն է՝ «ներքին դիտում» և «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» միջոցառումների թույտվություններ (դատարանի որոշումներ) կորզելով:

Ցանկանում ենք հիշեցնել մեր իրավապահներին, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված մի քանի միջոցառումներ, այդ թվում նաև վերը նշվածները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրած խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Բացի այդ պետք է ստացված լինեն հավաստի օպերատիվ տվյալներ, որ կատարվել կամ նախապատրաստվում է իրականացնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, այսինքն՝ դատարանին չպետք է այդ իմաստով մոլորեցնել, թե իբր այս կամ այն անձը, ում քաղաքական ակտիվության, դիրքորոշման հետևանքով ցանկանում են վերահսկել, կասկածվում է հանցագործության կատարման մեջ:

Հիմա անցնենք ամենագլխավորին: Բոլոր այն դատավորները և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու որոշում կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինների ղեկավարները, ովքեր կխախտեն գործող օրենսդրությունը, պետք է հաշվի առնեն վերոգրյալը՝ գիտակցելով, որ շատ շուտով պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ: Հուսով ենք, բոլորդ հասկանում եք, թե ինչպիսի մանրակրկիտ ստուգման են ենթարկվելու այդ միջոցառումների իրականացման թույտվությունը ստանալու բոլոր հիմքերը և որ նման որևէ դեպք դուրս չի մնալու տեսադաշտից:

Իսկ հիմա պատմական փոքրիկ էքսկուրս մեր հարևան երկրի ոչ վաղ անցյալից. Միխայիլ Սահակաշվիլիի վերջին ընտրություններում պարտությունից հետո Վրաստանի իրավապահ մարմինների մի քանի տասնյակ բարձրաստիճան աշխատակիցներ, որոնցից մի քանիսին, համոզված ենք, անձնապես ճանաչել եք նաև դուք, իշխանափոխությունից հետո ենթարկվեցին քրեական պատասխանատվության և հայտնվեցին կալանավայրերում հենց ապօրինի, անհիմն գաղտնալումներ իրականացնելու համար: Հետո չասեք՝ չէիք զգուշացրել», – նշվում է հայտարարությունում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կիպրոսում արձանագրվել է թրոմբոզից առաջին մահը AstraZeneca-ով պատվաստվածների շրջանում

Հաջորդ գրառումը

Եվ դեռ ասում են՝ թողե՛ք, թո՛ղ աշխատի (զուգահեռ իրականություն)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Հաջորդ գրառումը

Եվ դեռ ասում են՝ թողե՛ք, թո՛ղ աշխատի (զուգահեռ իրականություն)

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական