Վարչապետի «պաշտոնակատար» Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում էր` այս անգամ «չընտրվելու» նպատակով: Արդյունքում ծնվեց Արցախի բանակցությունների վերաբերյալ հերթական ստերի փունջը:
Չսպասելով վերջինիս կողմից փաստաթղթերի կամ հերթական գաղտնիքի, կամ էլ իր հայտնի «ապացույցների» վերհանմանը, որոնք որպես կանոն սահմանափակվում են գրիչով` քննարկել ենք, թե Նիկոլ Փաշինյանի նշած ժամանակահատվածում ինչ էին ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Զարմանալի է, թե ինչ փոփոխությունների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ բանակցությունների էությունը և տրամաբանությունը փոխվել է հենց իշխանափոխությունից և իր իշխանության գալուց հետո:
Անհնար է գուշակել` որքան կշարունակվեն Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները և ստերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հետ կապված:









