Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Դասալքության ու Շուշիից «փախչելու» գործով Արթուր Վանեցյանին ՀՀ քննչական կոմիտե են կանչել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն:

📎Տեղեկությունը Spuntik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Փաստաբանի տեղեկացմամբ`  Վանեցյանը չի հարցաքննվել, նա բացատրություն է տվել։ Հարուցված քրեական գործ չկա։ Եթե իրավական գործընթաց սկսվի, քրեական գործի հարուցումը պետք է մերժվի։

Սահակյանի խոսքով`  «Հայրենիք» զորախմբի` Շուշիի դիրքերը լքելու մասով հրապարակային կերպով հերքում է եղել այնպիսի անձանց կողմից, որոնք հենց Շուշիում են եղել։

@armeniasputnik