Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել ավելի քան 100 մլն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմված երկկուսակցական խումբը միացել է հայկական հարցերով հանձնաժողովին` կոչ անելով ավելի քան 100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո:

📎Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

✉️ Ամերիկացի կոնգրեսականները նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և ավագ անդամ Հել Ռոջերսին, քանի որ սկսվում է 2022 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների նախագծի մշակումը:

📌Նամակում կոնգրեսականները հորդորել են նաև 2 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում զենքի ոչնչացման ծրագրին:

Բացի այդ, կոչ է արվում կասեցնել անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ երկիրը չի վստահեցրել, որ դադարեցնում է հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ:

@armeniasputnik