Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գունագեղ տոնախմբության» փոխարեն ընձեռե’ք պետպատվերից օգտվելու հնարավորություն՝ ընկած տղերքի ընտանիքների համար. բժիշկ ֊ ազատամարտիկ

10/09/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի անկախությունն այսօր մի գույն ունի՝ կարմիր, այն կարմիրը, որն արյունն է խորհրդանշում, որ թափվեց կորսված Արցախի հողերի վրա, այն կարմիրը, որը խորհրդանշում է բազուկներով սահմանին կանգնած տղերքի թափած ու դեռ թափվող արյունը՝ Հայաստանի ինքնիշխան հողեր ներխուժած թյուրքերի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ կամավորական վաշտի բժիշկ – ազատամարտիկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հայկազ Հարությունյանը։ Նա մասնավորապես գրել է․

«Այսօր «գունագեղ տոնախմբությամբ»անկախություն նշելը նույն մանկական հեքիաթն է՝ բարի, գեղեցիկ, երկար մորուքով պապիկ «Ձմեռ պապը». նրա պես խորհրդավոր ու սպասելի եւ նրա պես պես կեղծ, նրա կարմիր այտերի պես նկարված…Գալու է այն ցավալի օրը, երբ ինչպես մանուկը քաշելով Ձմեռ պապի մորուքից, հասկանում է, որ Ձմեռ պապը պարզապես մեծերի կեղծիքն է մեր մանկությունն ավելի գունագեղ ու հաճելի դարձնելու համար, այնպես էլ մի օր ժողովուրդն է բռնելու այս խավարի պոչը ու հասկանալու է, որ չկա «գունագեղ»անկախություն, ու պետք չէր «գունագեղ»անկախության տոնակատարության համար գումարներ ծախսել, երբ հիվանդանոցներում այդ «գունագեղ»անկախության համար պայքարողներն ու պայքարում ընկածների ընտանիքները չեն կարողանում օգտվել պետպատվերի շրջանակում իրենց հասանելիք անվճար բժշկական օգնությունից, քանի որ պետպատվերի բյուջեն սպառված է։ Մեր երկրի վարչապետի պաշտոնում գտնվողը նշում է, թե՝ ի հիշատակ պատերազմում ընկածների՝ գունագեղ տոնակատարություն ենք անելու սեպտեմբերի 21-ին։Սեպտեմբերի 21-ին ի հիշատակ պատերազմում ընկած տղաների՝ ընձեռե՛ք պետպատվերից օգտվելու հնարավորություն՝ պատերազմում ընկած տղերքի ընտանիքների համար, թո՛ւյլ տվեք, որ նրանք թեկուզ ոչ «գունագեղ», բայց կարողանան առողջ ապրել (թե՞ տղերքի ընտանիքների առողջությունն ավելի քիչ մարդկանց է հետաքրքրում)։

Այն պահը, երբ հասկանում ես, որ ձևն ավելի է կարևորվում, քան բովանդակությունը»,- գրել է նա։

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի զինված ուժերի նոր նեկայացուցչություն Ադրբեջանում

Հաջորդ գրառումը

ԱԻ փոխնախարարից՝ քրեակատարողական ծառայության պետ. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Հաջորդ գրառումը

ԱԻ փոխնախարարից՝ քրեակատարողական ծառայության պետ. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական