Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիայի զինված ուժերի նոր նեկայացուցչություն Ադրբեջանում

Բաքվում ստեղծվել է հրամանատարության հատուկ խումբ, որը ներկայացնելու է Թուրքիայի զինված ուժերը Ադրբեջանում։ Այդ խմբում են ներգրավված չորս թուրք գեներալներ, հաղորդում է Qafqazinfo-ն, վկայակոչելով ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևին։

Խմբի ղեկավար է նշանակվել  Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ բաժնի պետ գեներազ-մայոր Բախտիյար Էրսայը։

Գեներալ Աբդուլլահ Հաթիրչին Ադրբեջանի հարցերով Միավորված կենտրոնի հատուկ խմբի հրամանատարության անդամ է: Գեներալ Էնդեր Գյուները նշանակվել է Խմբի հրամանատարության գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Բացի այդ, Բաքվում Թուրքիայի ԶՈւ ռազմական կցորդ է նշանակվել գեներալ Զաքարիա Յալչինը։

@AzeSputnik

Թարգմ․՝ Զ․Մ․

09.09.21 թ․