Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բոմժե՞ր», թե՞ սրբապիղծ ստահակներ. իրականության մասին

17/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայրենիքի փրկության շարժման և նրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի՝ հունվարի 20-ին Շիրակի մարզ (Գյումրի) կայացած այցը, որով, ի դեպ, սկիզբ էր դրվում Շարժման մարզային այցելություններին, ՀՀ իշխանությունները փորձեցին սևացնել կամ ձախողել։ Գյումրեցիներին իր կեղտոտ և քստմնելի անցյալով քաջ հայտնիոմն Արտյոմ Թումանյան, ով, ըստ հրապարակված և չհերքված փաստերի՝  8-րդ դասարանի կրթությամբ շարքային խաբեբա է և յուղալի թիրախների ընտրության ու  նրանցից տարաբնույթ հնարքների միջոցով փողի շորթման մեծ վարպետ, իր նման մի քանի ստահակների միջոցով մոլորեցնելով ու խաբելով մի քանի հասարակ գյուղացիների, կարողացել էր Ազատան գյուղի դիմաց բերել շուրջ 25 հոգու և մի քանի րոպեով կանգնեցնել Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի մեքենան։ 

Տողերիս հեղինակը ևս այդ նույն մեքենայի մեջ լինելով՝ կարող է փաստել, որ հասարակ ազատանցիներից ոմանք ողբալով ընկնում էին Սաղաթելյանի մեքենայի վրա և պահանջում իրենց գերիներին։ Նրանցից մեկը, պարզապես չհասկանալով անգամ, թե ովքեր են այցելել Գյումրի կամ «Իշխան» անունն ընկալելով որպես իշխանություն՝ գոռում էր՝ սատկացրե՛ք այս իշխանություններին, սրանք են մեր երեխեքին կոտորել։

Կատարյալ տրագիկոմեդիա՝ բոլոր չափորոշիչներին համապատասխան։

Հիշեցնենք՝ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում գերի վերցված մեծ թվով կամավորականների ծանրակշիռ մասը հենց Շիրակի մարզից էին, մասնավորապես՝ Ազատան գյուղից։

Պարզորոշ է՝ Վազգեն Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանը որևէ առնչություն կամ «մեղքի բաժին» չէին կարող ունենալ ոչ մարդկանց գերեվարման, ոչ, առավել ևս, վերջիններիս վերադարձի հետ, հետևաբար, նրանց մեղադրելը զավեշտ է։ Պարզորոշ է նաև, որ պատերազմի խայտառակ պարտության և նրա ծանրագույն հետևանքների, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ստեղծված տոտալ քաոսի, բանակի կազմալուծման, ադրբեջանական սանձարձակությունների և դրա հետևանքով մարդկանց մեծաթիվ խմբերով գերի վերցնելու ողբերգական իրողության թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Այստեղ ևս բանական ցանկացած մեկը հազիվ թե երկրորդ կարծիք ունենա։

Այդուհանդերձ, ազատանցի որոշ անձինք, ովքեր ներկայանում էին որպես գերեվարվածների ծնողներ, կուրծք ծեծելով ու անիծելով՝ Իշխան Սաղաթելյանից պահանջում իրենց զավակներին։ Եթե հավատանք, որ այդ մի քանի ազատանցիներն իսկապես գերիների կամ զոհերի հարազատներ էին, այլ ոչ՝ տրագիկոմեդիայի դերասաններ, ապա դժվար է պատկերացնել Արտյոմ Թումասյանի ստորության և զազրելի արարքի ողջ խորությունն ու հակաբարոյական էությունը։ Նա պարզապես սրբապիղծ է և վե՛րջ։

Հավաստի տեղեկություններով՝  Արտյոմ Թումանյանի այս մանր խմբավորման հովանավորյալներն են հանրաճանաչ Անդրանիկ Քոչարյանը, նույն ինքը՝ 1990-ական թթ. Գյումրիում կատարած իր մանր ու մեծ ավազակություններով հայտնի «հրեշ» Անդոն, նրա ընկերը՝ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը և ԱԺ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:   

Այժմ այն մասին, թե ովքեր էին հայտվել իշխանական այս սրբապիղծ ստահակների թիրախում։

Լուսանկարում ոտքով հարվածողը ստահակ Արտյոմ Թումանյանի հետ ներկայացած մեկն է։ Ուշադրություն. բազմանգամյա օգտագործման այդ գործիքը դավաճան է անվանում, հայհոյում և ոտքով հարվածում է «Եղնիկներում» հարյուրավոր ազատամարտիկների կյանքեր փրկած Հենրիկ Մարգարյանին։

Որպեսզի ցույց տանք Արտյոմ Թումանյանի խմբավորման այլանդակ արարքի ողջ խորությունը՝ ստորև ներկայացնում ենք Հենրիկի՝ ՀՀ կառավարության մամուլի գրասենյակում պահվող լուսանկարը։

Հենրիկ Մարգարյանի՝ դեռ նոր սկսված, բայց արդեն փառապանծ դարձած ուղու և կատարած հերոսությունների մասին բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ութ տարի սովորելուց հետո Հենրիկ Մարգարյանը 2020 թ. փետրվարից  ծառայում է «Եղնիկներում»։ Սեփական կյանքը վտանգելով և անցնելով պատերազմի ողջ դաժանություններով՝ Հենոն հարյուրավոր զինվորների ու սպաների սրտում է, բոլոր նրանց, ում վերջին մեկ տարում Արցախի ծայր հյուսիսային դիրքերում տվել է երկրորդ կյանք։

Հայրենիքի փրկության շարժման՝ Գյումրի այցի օրը Հենոն արձակուրդ վերցրած Եղնիկներից վերադառնում էր հայրենի Գյումրի և, ճանապարհին տեսնելով Շարժմանը համախոհ ընկերների հանդեպ ոտնձգությունները՝ միջամտել է։

Սակայն ավազակապետ Անդրանիկ Քոչարյանի և նրա տեղական ավազակ Արտյոմ Թումանյանի՝ ազատանյան այլանդակությունները սրանով չեն վերջանում։ Շարժման առաջնորդի ու ներկայացուցիչների հասցեին «դավաճան» գոռալով, հարվածելով մեքենաներին, լկտիաբար  հայհոյելով և Արցախի վաճառքի մեջ մեղադրելով՝ ստահակները քաշքշել և հարվածել են այցի մասնակից Տարոն Ղազարյանին, Գոռ Սարգսյանին, Արգիշտի Գևորգյանին, Ալբերտ Խաչատրյանին, Գևորգ Բաղդասարյանին, Հովհաննես Ստեփանյանին և այլոց։ Նշված երիտասարդները սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին օրվանից, ՀՅԴ վաշտերի կազմում մեկնել են Արցախի հյուսիսային դիրքեր, մարտնչել ամենաթեժ դիրքերում, վերադարձել դեկտեմբերի սկզբին՝ ստորացուցիչ հայտարարությունից շաբաթներ անց։ Ի դեպ՝ Գ. Բաղդասարյանն ու Ա. Խաչատրյանը վիրավորվել են մարտի դաշտում։ Ստորև ներկայացնում ենք տղաներին ներկայացնող լուսանկարը (2020 թ. հոկտեմբեր, Արցախի հյուսիսային առաջնագիծ).

Ստացվում է հետևյալը. Արտյոմ Թումանյանը, կատարելով Արցախը դավաճանաբար հանձնած, 5000-ից ավելի զոհերի, 10000-ից ավելի վիրավորների ու հարյուրավոր գերիների պատճառ և հայոց պատմության նորագույն շրջանի՝ մինչ օրս շարունակվող ողբերգության ճարտարապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տեղական ավազակապետ Անդրանիկ Քոչարյանի հրահանգները, իր մի քանի մանր ստահակ-գործիքների օգնությամբ հայհոյում, ձեռք է բարձրացնում հայրենիքի մի խումբ նվիրյալ պաշտպանների վրա՝ նրանց մեղադրելով… հայրենիքի դավաճանության մեջ:

Արդյունքում՝ բոլոր նրանք, ովքեր վերոնշյալ սրբապիղծ ստահակների այլանդակ արարքը դատապարտելու փոխարեն նրանց անվանում են ժողովուրդ, իսկ Վազգեն Մանուկյանին մեղադրում՝ այդ «ժողովրդին» «բոմժ» անվանելու համար, ապա իրենք կամ մտավոր «բոմժեր» են, կամ եղելությունից անտեղյակ և իշխանական բթացնող քարոզչության զոհ, կամ նույնքան ստահակ են և, հետևաբար, հավասարաչափ պատասխանատու՝ իշխանական հիշյալ ավազակության համար։

Հ.Գ. Վազգեն Մանուկյանի «բոմժ» արտահայտությունը խորքի մեջ անհամահունչ է կատարված արարքին։ Վերջիններիս «բոմժ» անվանելով՝ նա էականորեն մեղմացնում է նշյալ խմբավորման արարքի հակաբարոյական, պիղծ էությունը։ Արդեն փաստեցինք, որ նրանք իրականում ոչ թե «բոմժեր» են, այլ սրբապիղծ ստահակներ կամ բազմանգամյա օգտագործման գործիքներ, ովքեր այս փուլում հայտնվել են մի հայտնի ավազակապետի ձեռքին։

Վահե Սարգսյան

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի, «Կիսաբաց լուսամուտների» մակարդակի. Վարդան Ղուկասյան. ArmDaily

Հաջորդ գրառումը

Համավարակ եւ պատերազմ. 2020թ.-ի ամփոփում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am

18/04/2026
Հաջորդ գրառումը

Համավարակ եւ պատերազմ. 2020թ.-ի ամփոփում

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական