Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Արցախում սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրգործով հարցաքննվել է 28 պատգամավոր. ԱՀ դատախազություն

ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական այլ գործողություններ, մասնավորապես հարցաքննություններ, զննություններ, փաստաթղթեր եւ տեղեկություններ ստանալու համար հարցումներ։

Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ԱՀ դատախազությունից։Որպես վկա հարցաքննվել է  ԱՀ Ազգային ժողովի քսանութ պատգամավոր, իսկ 01․05․2021թ․՝  նաեւ ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։Վերոհիշյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։