Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի հայությունը տոտալ շրջափակման մեջ է եւ մեկուսացված է համայն աշխարհից. ՀՀ ԳԱԱ

23/06/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների աշխատակիցների բաց նամակը.

1988թ., երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բարձրագույն օրենսդիր մարմինը՝ մարզային խորհուրդը, ինքնորոշվեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությանը միանալու օգտին, նպատակը մեկն էր՝ Արցախի բնակչության՝ իր պատմական հայրենիքում իր ազգային ինքնության պահպանությամբ ազատ ապրելը և արարելը: Խորհրդային Ադրբեջանի ենթակայությամբ Արցախի հայ բնակչության արարման հնարավորությունները խիստ սահմանափակված և վերահսկելի էին խորհրդային քաղաքական բռնաճնշումների մեթոդների բազմաթիվ ձևերով:  Խորհրդային Ադրբեջանում գտնվելու ողջ ընթացքում հայկական անկլավի բնակչությունն արտագաղթում էր, և անկլավը լցվում էր էթնիկ ադրբեջանցիներով: Չնայած Հայաստանին միանալու Արցախի բնակչության ցանկությունը պատժվում էր, անցյալ հարյուրամյակում այդ ցանկությունն արտահայտվել է բազմիցս ԽՍՀՄ իշխանություններին դիմումներով, կոլեկտիվ նամակներով և այլն: ԽՍՀՄ վերակառուցման քաղաքական որոշումը նոր հույսեր տվեց: 1988թ. Արցախի հայերն իրենց երազանքը ձևակերպեցին ինքնորոշման սահմանադրական իրավունքով: Հայերի սահմանադրական իրավունքին Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հակադրեցին վախեցնելու փորձված մեթոդը՝  Ադրբեջանի էթնիկ հայերի ջարդերը և դեպորտացիան: Վերակառուցվող ԽՍՀՄ-ը չհասցրեց ըմբռնել համամարդկային հումանիտար զարգացումներին ինտեգրվելու բարդ քննության այբուբենը: Ադրբեջանի իշխանությունների արագընթաց նախաձեռնությունները ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական հակադարձություն չստացան: 1991թ. վերջին, ԽՍՀՄ-ի կազմալուծման շրջանում, Արցախի հայությունը դեմ դիմաց մնաց Ադրբեջանի բազմաշերտ, գլխավորապես շովինիստական ռազմական կազմավորումների առաջ:

1992-1993թթ. ծանր շրջափակման մեջ հայտնված Արցախի հայերը գերագույն ջանքերով կարողացան համախմբվել և դիմադրել Ադրբեջանը փաստացի կառավարող ռազմական խմբավորումներին:

Անցած 30 տարիների ընթացքում՝ մինչև 2020թ. սեպտեմբեր, Արցախի հայությունը, անցնելով ջարդերի, շրջափակումների, կռիվների բազում փորձություններով, պատերազմի մշտական սպառնալիքի տակ ստեղծեց իր ինքնավարությունը՝ ժամանակակից ժողովրդավարական մոդելի իր անկախ ժողովրդավարական հանրապետությունը, վերակառուցեց ավերված բնակավայրերը, կառուցեց ճանապարհներ, տնտեսություն, կրթական և սոցիալական ծառայություններ,  դատաիրավական համակարգ:

 2020թ. սեպտեմբերին Արցախի խաղաղ բնակչության գլխին պայթեց նոր պատերազմ, որն ավարտվեց արտաքին օժանդակությունից օգտվող Ադրբեջանի հաղթանակով:

 Ձեռնպահ մնալով պատերազմի մասին քաղաքական գնահատականներից՝ չենք կարող լռել դրա դադարի այսպես կոչված հետևանքների մասին: Այդ պատերազմի ավարտի հետևանքները և մինչև այսօր տևող դադարը չափազանց ագրեսիվ և վտանգավոր են ինչպես Արցախի հայկական իշխանությունների վարչական կառավարման տակ գտնվող, այնպես էլ Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանին սահմանամերձ տարածքների բնակչության համար:

Արցախը կրկին հայտնվել է ադրբեջանական բանակի տոտալ շրջափակման մեջ: Արցախի հայ բնակչությանը Հայաստանին կապող միակ՝ կյանքի ճանապարհը փակ է 2022թ. դեկտեմբերի 12-ից: Վերջին շաբաթը՝ նույնիսկ Կարմիր խաչի համար: Արցախ ոչինչ չի մտնում՝ ոչ սնունդ, ոչ դեղորայք, անջատված է գազի մատակարարումը, շուտով կսպառվի նաև ջրամատակարարումը:

Այսօր Արցախի հայ բնակչությունը դիմում է աշխարհին՝ հայտարարելով. «Մենք՝ Արցախի բնիկ ժողովուրդը, իրավունք ունենք մեր հողի վրա ապրելու»: Ոչ ոք նրանց իրավունքը չի վիճարկում: Պարզապես Ադրբեջանն այդ իրավունքի իրացման հնարավորությունը չի տալիս․ «Ապրեք, որքան կարող եք, առանց սննդի, առանց ջրի, առանց ջեռուցման, առանց անտառի փայտի, առանց աշխարհի հետ կապի: Ապրելու ձեր իրավունքը սա՛ է»:

 Մենք՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների աշխատակիցներս,  դիմում ենք աշխարհի մեր գործընկերներին՝ նկատելու, տեսնելու և ուշադրություն դարձնելու այս  հումանիտար աղետին: Առկա լռությունը հավասարազոր է Արցախի հայ բնակչության ապրելու ա՛յս «իրավունքի» Ադրբեջանի իշխանությունների գործողություններին հավանություն տալուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանության ազգադավ քայլերի մասին. Րաֆֆի Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Մեկնարկել է Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Մեկնարկել է Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական