Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Ամենից շատ արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ են հակված ալկոհոլիզմի

Ամենից շատ արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ են հակված    ալկոհոլիզմի, հաղորդում է Իզվեստիան:

Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ հենց այդ խմբի արյուն ունեցող մարդիկ են հակված սպիրտային խմիչքների չափից դուրս օգտագործմանը:

Փորձագետները նրանց թույլ են տվել չափավոր կարմիր գինի խմել:

Գիտնականները չեն բացառել, որ արյան խմբի եւ ալկոհոլի հակվածության միջեւ կապի վրա կարող է ազդել ենթաերիկամների աշխատանքը:  

News.am