Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարության հոռետեսությունն ու էկոնոմիկայի նախարարի պայծառատեսությունը․ 168․am

08/01/2021
- Տեղական

168.am-ը գրում է․ «Էկոնոմիկայի նախկին նախարարին հավանաբար շատերն են հիշում. խոսքը Տիգրան Խաչատրյանի մասին է, ով չէր վարանում անընդհատ կրկնել, թե միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրեր ունենք։ Ցավոք, այդ ներդրումային ծրագրերն այդպես էլ ներդրումներ չդարձան։

Հիմա Տիգրան Խաչատրյանն այլևս նախարար չէ։ Նրան փոխարինել է Վահան Քերոբյանը, ով նույնպես միլիարդավոր ներդրումներից է խոսում։ Եվ ոչ միայն միլիարդավոր ներդրումներից է խոսում, այլև կառավարության ընդամենը 3,2 տոկոսանոց սպասումների դիմաց՝ երկնիշ աճ է խոստանում Հայաստանի տնտեսությանը։

Կասկած չկա, որ չի լինելու թե՛ մեկը, և թե՛ մյուսը։

Չուզողությունը չէ պատճառը այդպես կարծելու համար։ Այդպես կարծելու համար բազմաթիվ պատճառներ կան։

Անցած 2,8 տարում ադպես էլ չհասկացան, որ ներդրումներն ու տնտեսական աճը խոսքերով չեն լինում։ Դրա համար հիմքեր են պետք։ Իսկ այդպիսի հիմքեր այսօր չկան։

Հայաստանը նոր տնտեսական տարի է մտնում բազում անորոշություններով ու մարտահրավերներով։ Հետպատերազմյան շրջանում անկայունության ու երկրի անվտանգության հետ կապված խնդիրներն էապես ավելացրել են տնտեսության ռիսկերը։ Չնայած ստորագրած խայտառակ փաստաթղթին, չի ուզում պաշտոնին հրաժեշտ տալ վարչապետը։ Նա ամեն ինչ անում է՝ հնարավորինս ձգելու իր պաշտոնավարումը։

Որքան երկար ձգվի այս իրավիճակը, այնքան վատ տնտեսության համար։

Հազիվ թե Նիկոլ Փաշինյանը սա չի գիտակցում։ Գիտակցում է, բայց շարունակում է երկիրը տանել նոր փորձությունների։

Պարզից էլ պարզ է, որ համատարած անորոշությունների ու անկայունության պայմաններում անիմաստ է լուրջ հույսեր կապել տնտեսական զարգացումների հետ։ Վստահություն չկա նույնիսկ վաղվա օրվա նկատմամբ։ Էլ ուր մնաց՝ մտածել ներդրումների ու ներդրումային ծրագրերի մասին։

Անգամ, եթե մի կողմ թողնենք անորոշությունն ու անկայունությունը, երկրի անվտանգության հետ կապված խնդիրներն ամենամեծ չարիքն են ներդրումների համար։ Հիմա ներդրողներն ավելի շուտ մտածում են՝ ոչ թե ներդրումներ անեն Հայաստանում, այլ՝ դուրս բերեն իրենց ներդրումները՝ հնարավոր բացասական հետևանքներից ապահովագրելու համար։

Սա խնդիր է, որին մենք միայն հետպատերազմյան շրջանում չէ, որ բախվել ենք։ Իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի մեր տնտեսության մեջ ներդրումային հոսքեր չլինեն։ Օրինակները  բազմաթիվ են։

2,5 տարի կանգնած է Ամուլսարի ծրագիրը։ Իրենց պոպուլիզմի ու անվճռականության պատճառով, այդպես էլ իշխանությունները չհամարձակվեցին որևէ որոշում կայացնել այդ ծրագրի վերաբերյալ։ Այսօր էլ մի քանի հարյուր միլիոնանոց ծրագրի ճակատագիրը հարցական է։ Մինչդեռ, այն կարող էր լուրջ խթան լինել տնտեսության աղետալի վիճակն ինչ-որ չափով մեղմելու համար։ Եվ ինչո՞ւ միայն տնտեսության. երբ ամենուրեք գլուխ են բարձրացրել սոցիալական խնդիրները, այն կարող էր հազարավոր մարդկանց համար ապրուստի ապահովման միջոց լինել։

Միայն Ամուլսարը բավական էր երկիրը ներդրողների աչքում վարկաբեկելու համար։

Ցավոք, այն միակը չէ։ Վերջերս էլ միջազգային արբիտրաժ դիմելու մասին հայտարարեց Երևանի աղբահանությամբ զբաղվող նախկին օպերատորը։

Ոչինչ, որ այդ նախաձեռնության արդյունքում Հայաստանը կարող է տասնյակ միլիոն դոլարի տույժեր վճարել ներդրողին, վտանգվում է երկրի ներդրումային հեղինակությունը, եթե իհարկե, դեռ ինչ-որ բան դրանից մնացել է։

Այսօր, երբ Հայաստանի տնտեսությանը, առավել քան երբևէ, ներդրումներ են անհրաժեշտ, շատ ավելի դժվար է լինելու դրանք գտնելը։ Հատկապես ներկա իշխանությունների օրոք։

Տարօրինակ է, որ այսքանից հետո էկոնոմիկայի նորանշանակ նախարարը միլիարդավոր ներդրումների մասին է խոսում։

«Մենք ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր, որտեղ կա և՛ ինվեստորը, և՛ պրոյեկտը։ Հիմա մեր գերխնդիրն այդ պրոյեկտները հնարավորինս արագ շուկա լցնելն է։ Այստեղ մենք ստանձնում ենք առաջին ջութակի դերը՝ օգնել բոլոր ներդրողներին իրենց պրոյեկտները հասցնել շուկա»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Թե ինչ բազմամիլիարդ ներդրումային ծրագրերի մասին է խոսքը, բնականաբար, նախարարը չի բացահայտում։ Բացահայտելու իմաստը չկա էլ։ Նախկին նախարարն էլ էր միլիարդավոր դոլարների հասնող ծրագրերից խոսում, և ի՞նչ ունեցանք արդյունքում։ Արդյունքում՝ տարեցտարի արձանագրում ենք ներդրումների նվազում։

Հիմա, առավել ևս, ներդրումային ռիսկայնությունը մեր երկրում չափազանց բարձրացել է։ Այդ թվում՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին ներդրողների մոտ։

Եվ ոչ մի նշանակություն չունի, թե էկոնոմիկայի նախարարի պաշտոնում հայտնված Վահան Քերոբյանն ինչ է մտածում ներքին ներդրողների մասին. «Մենք շատ ենք խոսում օտարերկրյա ներդրողների մասին՝ մոռանալով տեղական ներդրողներին։ Բայց հենց տեղական ներդրողներն են, որ իրականում առաջ են տանում տնտեսությունը։ Իսկ տեղական ներդրողները շատ մեծ հավատով են լցված Հայաստանի ապագայի նկատմամբ, և իրենց պրոյեկտների իրագործումը կխթանի նաև օտարերկրյա ներդրումների մուտքը Հայաստան»։

Ինչ հավատի մասին է խոսում նախարարը, միայն կարելի է երևակայել։ Հայաստանի տնտեսության նկատմամբ ներդրողների մոտ հավատի լուրջ կորուստ է։

Նույնիսկ անիմաստ է հատուկ ուսումնասիրություն կատարել համոզվելու համար, որ Հայաստանում ներդրումային միջավայրը գտնվում է զրոյական վիճակում։ Ոչ մեկը ներդրում չի անի այնպիսի մի երկրում, որտեղ այսքան անորոշություններ ու անկայունություն է։ Այն, ինչ կատարվում է Հայաստանի տնտեսության մեջ, ապագայի նկատմամբ ոչ մի հույս չի տալիս։ Այս իրավիճակում առնվազն տնտեսությունից ոչինչ չպետք է հասկանալ՝ երկնիշ տնտեսական աճի մասին կանխատեսումներ անելու համար։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ շատ բաներ էր ասում՝ ներդրումներ ու թռիչքային աճեր էր խոստանում, տնտեսական հեղափոխություններ էր իրականացնում, բարեփոխումներից ու վերափոխումներից էր խոսում։ Հիմա այդ մասին արդեն քչերն են հիշում։ Հիշելու բան էլ չկա, որովհետև ունենք այն, որ այդպիսի խոստումներով իշխանության եկած թիմը ոչ միայն տնտեսությունը, այլև երկիրը կանգնեցրեց կործանման եզրին։ Ու այդքանից հետո չի ուզում հեռանալ, շարունակում է ամուր կառչած մնալ աթոռներից՝ լավ իմանալով, որ իր գոյության յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի է խորացնում ճգնաժամը մեր երկրում։

Նախորդ գրառումը

Իրանն արգելել է պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

Հաջորդ գրառումը

Նախօրեին Հադրութի շրջանից 6 զինծառայողի աճյուն է դուրս բերվել․ Արցախի ԱԻՊԾ

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Նորություններ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026
Նորություններ

Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով». Ռուբեն Մելիքյան

10/07/2026
Նորություններ

Ուղիղ. Կառավարության հերթական նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը

09/07/2026
Հաջորդ գրառումը

Նախօրեին Հադրութի շրջանից 6 զինծառայողի աճյուն է դուրս բերվել․ Արցախի ԱԻՊԾ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական