Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էներգետիկ ճգնաժամ Հայաստանում․ հոսանքը դարձյա՞լ կթանկանա

16/07/2021
- Տեղական, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուղիղ 2 ամիս է՝ Հայաստանի ատոմակայանը չի գործում։ Պատճառն, ըստ պաշտոնական կողմի, ՀԱԷԿ-ի կյանքը եւս 10 տարով երկարացնելն է։ Այսօր Հայաստանը կանգնած է էներգետիկ ճգնաժամի առջև․ էներգիա արտահանող երկիրը դարձել է ներմուծող։

«Մենք չունենք էներգետիկ քաղաքականություն․ վերջին 3 տարվա ընթացքում էներգետիկ ծրագրերը կա՛մ չեն իրականացվել, կա՛մ ձախողվել են։ Անհասկանալի է, թե էներգետիկ բնագավառում ներկա իշխանություններն ինչ են ուզում։ Նրանք փչացրել են էներգետիկ հարաբերությունները Ռուսաստանի հետ, չեն կարողացել ստեղծել անհրաժեշտ հզորություններ՝ առաջին հերթին չեն կարողացել ապահովել Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները, ինչն էլ, գլոբալ առումով, հանգեցրել է այսպիսի խնդիրների։ Հատկապես՝ էներգետիկայի նախարարությունը փակելը, որը նույնպես չմտածված քայլ էր», –Yerkir.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերի մասնագետ Արմեն Մանվելյանը։

Նրա խոսքով՝ մեր արտադրած էներգետիկ հզորությունները մեր ներքին ծախսերին չեն բավականացնում, հետեւաբար, էլեկտրաէներգիա ենք առնում Վրաստանից։ Հարավային հարեւան Իրանից Հայաստան հոսանք չի մտնում, իսկ Վրաստանին ժամանակին հոսանք Հայաստանն էր վաճառում։

«Մեկ տարի է՝ դարձել ենք էլեկտրաէներգիա ներմուծող։ Ներկա իշխանությունների հետ կապված ընդհանրապես ոչ մի բան հաստատ չէ։ Չկա մի տարբերակ, որ ասենք՝ սա հաստատ է։ Ռեակտորը կանգնեցվել է նորոգման եւ վերագործարկման համար։ Բայց արդյո՞ք արվում է այդ գործընթացը, թե՞ ոչ, հստակ չէ, դժվար է կանխատեսում անել։ Ինֆորմացիան սահմանափակ է, պարզ էլ չէ՝ եթե այդ գործընթացը կա, ո՞վ է անում, եթե արվում էլ է, ապա հստակ չէ՝ ով է անում»,- նշեց էներգետիկ անվտանգության մասնագետը։

«Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկն ընդհանրապես կանգնած է եւ չի աշխատում։ Մենք ունենք հզորություններ, որոնք նախատեսված են արտահանման համար։ Հայաստանի շուկան շատ փոքր է, գրավիչ չէ՝ կոմերցիոն առումով։ Եթե կառուցի արտահանման հզորություններ, բարձրավոլտ համակարգեր, կդառնա գրավիչ։ Ժամանակին կնքվել էր Հայաստան-Իրան երրորդ ԼԷՊ-ի կառուցումը, ինչը հնարավորություն կտար դեպի Իրան էներգիայի արտահանումը եռապատկել, նույնիսկ՝ քառապատկել։ Նմանատիպ կնքված ծրագիր կար, որը Ռուսաստան-Վրաստան-Իրան՝ «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգիայի համակարգի կառուցումն էր, ըստ որի՝ դեպի Վրաստան, Վրաստանով Ռուսաստան արտահանման ծավալները կմեծանային։ Եթե դա արվեր, շատերը կգային՝ ներդրում անելու»,- Yerkir.am-ին ասաց Արմեն Մանվելյանը։

Նա նշեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, էներգիա արտահանելու հարցում հավելյալ արտոնություններ կունենար, մինչդեռ այսօրվա իշխանությունը չցանկացավ մատը մատին տալ, գործը գլուխ բերել։ Հակառակը՝ փոսն ընկանք, որից դուրս գալու ելք այս պահին չկա։

«Դեպի Իրան էներգիա արտահանող երրորդ ԼԷՊ-ի կառուցումը ձախողվեց․ այն դեռ 2019-ին պետք է շահագործման հանձնվեր, բայց կառուցվել է միայն 30 տոկոսը, իսկ դեպի Վրաստան եւ Ռուսաստան բանակցային գործընթացը հեղաշրջումից հետո մնաց սեղանի վրա, ոչ մի քայլ չարվեց։ Հետեւաբար, էլեկտրաէներգիայի թանկացումը բացառված չէ․ արդեն մի անգամ թանկացել է իրավաբանական անձանց համար, հետագայում էլի կլինի»,- եզրափակեց էներգետիկ անվտանգության հարցերի մասնագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունները Հայաստանը տանում են շրջափակման

Հաջորդ գրառումը

Նաիրի Հոխիկյանը երեկ սկանդալային բացահայտումներ կատարեց. Արամ Վադևանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Նորություններ

Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է. Մետաքսե Հակոբյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Նաիրի Հոխիկյանը երեկ սկանդալային բացահայտումներ կատարեց. Արամ Վադևանյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական