Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իշխանությունները Հայաստանը տանում են շրջափակման

«Եթե այս իշխանություններն ասում են՝ գնում ենք ապաշրջափակման, դրանով Հայաստանը դնում են շրջափակման մեջ: Եթե Արարատում Տիգրանաշենը հանձնվի, Տավուշում էլ՝ մի քանի գյուղեր, սատցվում է՝ Հայաստանն ամբողջությամբ կգտնվի ադրբեջանական վերահսկողության տակ, հարավից հյուսիս՝ շրջափակման մեջ:

Դու չես կարող խաղաղություն ակնկալել մի երկրից, որի ղեկավարը Զանգեզուրը, Երևանը համարում է Ադրբեջանի մաս»,- «Հետընտրական Հայաստան» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը: