Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սրանք ունակ են ինչ-որ խաղաղության փաստաթղթի ստորագրման, որտեղ գաղտնի մասով կամ ակնակով Արցաը կներառեն հարևան երկրի տարածքային ամբողջականության մեջ. Հայկ Մամիջանյան

«Սրանցից կարելի է ամեն ինչ սպասել: Սրանք ունակ են ինչ-որ խաղաղության փաստաթղթի ստորագրման, որտեղ գաղտնի մասով կամ ակնակով Արցախը կներառեն հարևան երկրի ամբողջականության մեջ»,-«Հետընտրական Հայաստան» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:

Քաղաքական էլիտան ունի Հայաստանի  փրկության վերջին փորձը կատարելու գիտակցումը: Մամիջանյանը վստահ է, որ նաև մեր հասարակությունը կունենա գիտակցում՝ ներկա-նախկին կեղծ թեզը մերժելու:  Հայրենիքի փրկության շարժման  պայքարը մեկնէ  լինելու:

«Ես խնդրում  եմ, որ մեր հասարակությունը ականջալուր լինի այն ազդակներին, ցայտուն ցուցիչներին, որոնք այսուհետև Փաշինյանի յուրքանչյուր հանդիպման, բանակցության ժամանակ ավելի ակնհայտ են լինելու:

Եթե մեզ հաջողվի ավելի պահանջատեր քաղաքացի ձևավորել, այս քննարկումները չեն լինի: Մեզ անհրաժեշտ են պահանջկոտ-պահանջատեր քաղաքացիներ:

Տեղի են ունենում կատաղի մարտեր անտեսանելի մարտադաշտում»,-ելույթն ավարտեց Հայկ Մամիջանյանը: