Ճապոնիայի իշխանությունները հուլիսի 3-ից 10-ը Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցությամբ Սև ծովում անցկացվող Sea Breeze-2021 միջազգային զորավարժություններին որպես դիտորդ կուղարկեն ծովային ինքնապաշտպանության ուժերի առաջին աստիճանի կապիտանի: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին:
«Ուկրաինան կիսում է մեր հիմնարար արժեքները, ինչպիսիք են ազատությունն ու ժողովրդավարությունը: [Դիտորդի ուղարկումը] շատ նշանակալից իրադարձություն է», ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերում է Kyodo գործակալությունը:
Sea Breeze-2021 զորավարժություներն ընթանում են հունիսի 28-ից հուլիսի 10-ը, դրանց մասնակցում է 32 երկիր։








