Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախկին իշխանությունները այդպես էլ մարդկանցից ներողություն չխնդրեցին, իսկ Փաշինյանը միայն դրանով է զբաղված.Կարեն Քոչարյան

02/07/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում տեղի ունեցան հերթական արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ներկայիս ընտրությունների արդյունքներն, այս դեպքում, նշանակություն չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Վերլուծաբանը, մասնավորապես, պարզաբանեց, որ Հայաստանին, ըստ էության, ամեն դեպքում սպասվում են հերթական արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ճիշտ է, նա կոնկրետ ժամկետ չնշեց: «Նման կերպ մտածելու բավարար հիմքեր կան: Իշխանությունները հիմա շատ բան են փոխում: Օրինակ՝ այսօր փոխեցին վարչապետի աշխատակազմի ղեկավարին: Ես չգիտեմ՝ կփոխե՞ն արդյոք նրանք նախարարներին, թե՞ ամեն ինչ կթողնեն այնպես, ինչպես կա։ Հայտնի չէ, թե որքանով կփոխվի Կառավարության կազմը, բայց այն, որ այս թիմում գործնականում մենեջերներ եւ կառավարողներ չկան, իմ կարծիքով, վերջին երեք տարիների ընթացքում համոզվեցին բոլորը»,- ասաց Քոչարյանը:

Բարձրաձայնելով այն թեզը, որ «Հայաստան» դաշինքը էական սխալներ թույլ տվեց, քանի որ այնտեղ շատ շուտ սկսեցին հաջողություն գրանցել, քաղտեխնոլոգը դա հաստատեց՝ մատնանշելով այլ պատճառներ: «Կարծում եմ, որ սխալներ կային, բայց դրանք կապված չեն այն բանի հետ, որ նրանք շատ շուտ սկսեցին ֆիքսել իրենց հաղթանակը: Կարծում եմ՝ այստեղ էական դեր խաղաց թիմի մոտիվացիան, ոչ թե հաջողության տոնումը: Մեծ հաշվով, բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր նույնիսկ 1% ձայն չեն հավաքել, ասում են, որ հենց իրենք են հաղթելու ընտրություններում: Սա նախընտրական տեխնոլոգիա եւ մոտիվացիա է, որը բոլորն են օգտագործում: Բանն այն է, որ ոչ «Հայաստան» դաշինքը, ոչ «Պատիվ ունեմ» դաշինքը, ոչ էլ մյուս ուժերը, որոնք աշխատել են այս իշխանությունից առաջ, երբեք չեն ասել ամենակարեւոր եւ նվիրական բառը՝ «ներեցեք»:

Դա այդպես էլ չարվեց: Հասկանում եք, նրանց կողմից կա ինչ-որ սնոբիզմ»,- նկատեց Քոչարյանը՝ հավելելով, որ հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով իր կառավարման երեք տարիների ընթացքում, ըստ էության, այդպես էլ ոչինչ չարեց, միայն ներողություն էր խնդրում ամեն հարմար պահի։ Փորձագետը նշեց նաեւ ընդդիմության թույլ տված այլ սխալներ: Որպես ամենակարեւորներից մեկը, նա մատնանշեց մարզերում, գյուղերում աշխատանքը, որտեղ քարոզարշավը պատշաճ մակարդակով չէր իրականացվում, ինչը հետագայում խոստովանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով գլխավորում է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը: «Դե, կարծում եմ, որ բոլորը ինչ-որ եզրակացություններ կանեն: Սակայն դա արդեն ապագայի համար է»,- ասաց վերլուծաբանը: Նա նաեւ մեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե «Հայաստան» դաշինքը կվերականգնի հասարակության վստահությունը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ:

«Կապրենք՝ կտեսնենք։ Ժամանակը ցույց կտա»,- կատակեց քաղտեխնոլոգը: Այնուամենայնիվ, նա նշեց, որ Հայաստանում շատերը տեղեկատվական տեռորի են ենթարկվում, եւ բավական հաճախ: Տեղեկատվական տեռորի, ըստ նրա, ենթարկվում են նույնիսկ սովորական մարդիկ: «Այս շարժման` Հայաստանում տեղեկատվական տեռորի հիմնադիրներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է: Բացեք «Հայկական ժամանակ» թերթերը, սկսած 1999-ից մինչեւ 2018 թվականները, եւ այնտեղ այդ ամենը հստակ երեւում է»,- ամփոփեց Քոչարյանը:

NEWS.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առեղծվա՞ծ, ո՛չ, զավթված հողեր

Հաջորդ գրառումը

Ճապոնիան դիտորդ կուղարկի Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ճապոնիան դիտորդ կուղարկի Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններին

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական