Գազայի հատվածի բնակիչների շրջանում վերջին օրերին գրանցվել են մի քանի մահվան դեպքեր, որոնք, հավանաբար, առաջացել են անհայտ թունավոր նյութերի ազդեցության արդյունքում: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Samaa News տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով առափնյա անկլավի առողջապահության նախարարությունը:
«Մահվան անմիջական պատճառը շնչահեղձությունն էր` ակնհայտ ախտանիշներով, որոնք ցույց էին տալիս, որ նրանք հավանաբար ենթարկվել են թունավոր գազերի ազդեցությանը», հայտարարել են վարչությունից:
Նշվում է նաև, որ տուժածներից վերցվել են «նմուշներ համապատասխան թեստերի համար»:








