Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իրանի արտգործնախարարը մեկնում է Սիրիա` Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի բարդությունների ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի մեկնել է Սիրիա. հայտնում է իրանական «Խաբար» լրատվական պորտալը:

«Սիրիայում Զարիֆը մտադիր է տարածաշրջանային և երկկողմ հարցեր քննարկել սիրիացի պաշտոնյաների հետ»,- նշում է պորտալը:

Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաընկերությունն էլ հաղորդում է, որ Դամասկոսում քննարկման հիմնական թեմաները կլինեն Գազայի հատվածի շուրջ իրավիճակի զարգացումը:

Հիշեցնենք, որ Սիրիան և Իսրայելը նույնպես հակամարտության մեջ են. Իսրայելը պարբերաբար թիրախավորում է Սիրիայի մայրաքաղաքն ու այլ բնակավայրեր։ Հակամարտության հիմնական թեման Սիրիայի Գոլանի բարձունքներն են, որոնք բռնազավթել է Իսրայելը։