Աշխարհի գրեթե բոլոր մագնիսական աստղադիտարանները սեպտեմբերի 28-ի գիշերը գրանցել են 2020-ի ամենահզոր մագնիսական փոթորիկը:
Փոթորկից առաջ վերջին երեք օրերին փորձագետները նշել են գեոմագնիսական ակտիվության կտրուկ աճ, գրում է news.ru-ն: Տատանումների ամպլիտուդը մոտավորապես կրկնապատկվել է՝ հասնելով արժեքների, որոնք համապատասխանում են 6-րդ սանդղակի մակարդակին։
Վերջին անգամ նման ուժգին մագնիսական փոթորիկներ Երկրագնդի վրա եղել են 2019-ի հոկտեմբերի 25-26-ը: Հաջորդ այդպիսի երևույթները սպասվում են սեպտեմբերի 29-ին և 30-ին, այնուհետև՝ հոկտեմբերի 21-ից 23-ը: