Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Ֆիջիի ափերի մոտ 7,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Ֆիջիի արխիպելագի մոտակայքում գրանցվել է 7,2 մագնիտուդ երկրաշարժ: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սուվայից 481,7 կմ հարավ-արևմուտք (բնակչությունը` մոտ 77,3 հազար մարդ): Օջախը եղել է 487 կմ խորության վրա:

Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան, հայտնում է ՏԱՍՍ-ը: