Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Օդեսայում սկսվել են զորավարժություններ Սև ծովում օբյեկտների պաշտպանության համար

Օդեսայում մեկնարկել են Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հրամանատարաշտաբային համատեղ զորավարժությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Զորավարժությունները ՆԱՏՕ-ի արտգործնախարարների որոշման համաձայն կազմակերպված համատեղ վարժանքներ են և հանդիսանում են Ուկրաինային աջակցության Սևծովյան փաթեթի մասը: Զորավարժությունները կներառեն Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության հատվածը, ճգնաժամի կառավարման համակարգող հաստատություններ, ինչպես նաև էներգետիկ և այլ կարևոր ենթակառուցվածքների օպերատորներ:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ Սևծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի բոլոր անդամների և գործընկերների համար, ինչի կապակցությամբ դաշինքը մեծացրել է այնտեղ իր ներկայությունը: