Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Պուտինը ժամանել է «Արևմուտք-2021» զորավարժություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող «Մուլինո» զորավարժադաշտ՝ հետևելու ռուս-բելառուսական «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունների հիմնական փուլին:

Զորավարժություններին ներգրավված են նաև Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի և Հնդկաստանի զինվորականները: Զորավարժությունների ընթացքում, ի թիվս այլ բաների, նրանք մշակում են պայմանական հակառակորդի հարձակումը հետ մղելու և պատասխան կրակային հարված հասցնելու ռազմական սցենարներ:

Հիմնական փուլի շրջանակներում նախատեսվում է մշակել տարբեր երկրների զորամասերի փոխազդեցությունը: Զորավարժությունների մյուս մասնակիցներին Ռուսաստանը տրամադրել է ռազմական տեխնիկա և զենք գործնական առաջադրանքների կատարման համար:

Զորավարժություններին հետևում են նաև այլ 45 երկրների ավելի քան 120 ռազմական ներկայացուցիչներ: