Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Փորձագետի համաձայն, գարնանը Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի աճ չի սպասվում

«Սխալ է խոսել կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին, քանի որ համաճարակաբանության ալիքը նշանակում է դեպքերի մակարդակի իջեցում ​​մինչև զրոյական արժեք, իսկ հետո նորից բարձրացում: Մենք դեռևս չենք հատել զրոյական նշագիծը, և ավելի ճիշտ է խոսել կորոնավիրուսի դեպքերի աճի ու նվազման մասին: Այս պահին նվազման փուլ է, իսկ գարնանը աճ չի ակնկալվում, չնայած չենք բացառում սեզոնային տատանումները»,  ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը: