Ուրբաթ, 24 Հուլիս, 2026

«Ցանկացած ապագա խոշոր առճակատում կսկսվի կիբեռհարձակումով»․ Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանում, հայտարարել է, որ նոր լայնածավալ ռազմական հակամարտության պատճառ կարող է դառնալ որևէ հզոր կիբեռհարձակում, հաղորդում Է news.ru-ն:

«Ես վստահ եմ, օրինակ, որ ցանկացած ապագա խոշոր առճակատում, Աստված մի արասցե, կսկսվի զանգվածային կիբեռհարձակումով», – ասել է Գուտերեշը:

Նա հավելել է, որ ինքնավար զենքերը պետք է արգելվեն, քանի որ դրանք ունակ են թիրախավորել և սպանել առանց մարդու միջամտության:

Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել աշխարհին «արթնանալ»: Նրա խոսքով՝ մարդկությունը գնում է սխալ ուղղությամբ և առավել մասնատված է, քան երբևէ: