«Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութը ցույց է տվել արդյունավետություն բոլոր տարիքային կատեգորիաներում, որոնց համար այժմ պատվաստումը թույլատրվում է: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ «Գամալեյա» կենտրոնի տնօրեն Ալքեսանդր Գինցբուրգը։
«Բոլոր տարիքային կատեգորիաներում «Սպուտնիկ V»-ն ցույց է տվել նույն արդյունավետությունը։ Սկզբում կասկածներ կային, որ արդյունավետությունը մեծ` 60+ տարեկան տարիքի մարդկանց մոտ կարող է պակաս լինել այն պատճառով, որ իմունային համակարգը այլևս այդքան լավ չի արձագանքում: Նման բան չի եղել: 60, 80 և 70 տարեկան տարեցները հիանալի են արձագանքում այս պատրաստուկին», ասել է նա YouTube-ի Соловьев Live ալիքում:







