«Սպուտնիկ V»-ն կորոնավիրուսային պատվաստանյութի գործողության տևողությունը կարող է լինել մինչև երկու տարի, ասել է Գամալեյա կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:
«Գործողության տևողությունը կլինի շատ երկար: Հուսով ենք, որ երկու տարի կամ ավելի», ասել է նա YouTube-ում Վլադիմիր Սոլովյովի հաղորդման եթերում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Գինցբուրգի խոսքերով, ալերգիա ունեցող անձը կարող է պատվաստվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով, եթե նա հիվանդության սրման փուլում չէ:






