Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սկսվել են С-500-ի առաքումները ռուսական զորքերին

Զենիթահրթիռային Ս-500 «Պրոմեթևս» համալիրը սկսվել է մատակարարվել ռուսական զորքերին պետական ​​փորձարկումների ավարտից հետո: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը Տյումենի նավթագազային ֆորումի շրջանակում:

Ս-500-ը, որն արտադրվել է «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի կողմից, նախագծված է հաղթահարելու պոտենցիալ թշնամու բոլոր առկա և հեռանկարային օդատիեզերական հարձակողական զենքերը բարձրությունների և արագությունների ամբողջ տիրույթում: Ս-500-ը կփոխարինի Ս-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգին: