Շաբաթ, 25 Հուլիս, 2026

2021թ. Ռուսաստանում մեքենա վարող երեխաները գրեթե 50 ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից են դարձել

Այս տարվա սկզբից Ռուսաստանում տրանսպորտային միջոցներ վարող երեխաները դարձել են գրեթե 50 պատահարների մասնակից։ Ընդ որում, դրանց մոտ 70%-ը եղել է երիտասարդ վարորդների մեղքով: Այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության պետավտոտեսչության վիճակագրական նյութերում, որին ծանոթացել է ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում 2021 թվականի սկզբից 49 պատահար է տեղի ունեցել մինչև 16 տարեկան վարորդների մասնակցությամբ։ Դրանցից 34-ը եղել է անչափահասների անփութության պատճառով: Նման ավտովթարների արդյունքում վեց մարդ է զոհվել, 43-ը՝ վիրավորվել: