Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 25 219 դեպք

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 25 219 նոր դեպք 85 շրջաներում, հոկտեմբերի 2-ին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Ամենամեծ թվով նոր դեպքերը գրանցվել են Մոսկվայում (4032), Սանկտ Պետերբուրգում (2494) և Մոսկվայի մարզում (1483): Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսի հետևանքով մահացել է 886 հիվանդ, ապաքինվել է 17 852 մարդ:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի 7 560 767 դեպք է հայտնաբերվել համաճարակի սկզբից ի վեր: Ընդհանուր առմամբ մահացել է 209 028 մարդ, լիովին ապաքինվել է 6․710․574 մարդ, հաղորդում է Իզվեստիան: