Ռուսաստանը մշակում է հրթիռ՝ Երկիրը պաշտպանելու տիեզերական մարմինների անկումից

Ուրալում գիտնականները մշակում են բազմակի օգտագործման կրող հրթիռ, որը պետք է պաշտպանի Երկիրը տիեզերական մարմինների անկումից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Էներգոմաշ» հետազոտական և արտադրական ասոցիացիան («Ռոսկոսմոսի» ձեռնարկություն):
Ներկայումս Հարավային Ուրալի պետական համալսարանը քննարկում է այն ստեղծելու հնարավորությունը։ Դրա նախագիծը առաջարկել է Մակեևի անվան պետական հրթիռային կենտրոնը:
