Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պենտագոնը արձագանքել է Սիրիայում ամերիկյան զորքերի կրճատման մասին տեղեկություններին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ամերիկյան զորախմբի կրճատման մասին տեղեկությունները:

«Դա ճիշտ չէ. Սիրիայում մեր առաքելության պարամետրերը մնում են նույնը: Մենք այսօր առավոտյան զանգահարել ենք՝ դրանում համոզվելու համար», – Պենտագոնի ներկայացուցչի խոսքը մեջբերում է «ՌԻԱ» գործակալությունը:

Ինչպես նշում է գործակալությունը, ավելի վաղ մի շարք իրանական լրատվամիջոցներ հաղորդել էին, որ ամերիկյան զորքերը լքել են Սիրիայում իրենց երեք ռազմակայանները:

Օգոստոսի սկզբին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը նշել էր, որ ամերիկացի զինվորականները Սիրիայում մնալու իրավական հիմքեր չունեն:

2019 թվականի աշնանը ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո մոտ 900 ամերիկացի զինվոր մնաց Սիրիայում, հիշեցնում է Իզվեստիան: