Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պայթյուններ են տեղի ունեցել Սերբիայում ռազմական գործարանի պահեստում

Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը հայտնել է ուրբաթ առավոտյան Չաչակ քաղաքում գտնվող «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկության պահեստում տեղի ունեցած պայթյունների և հրդեհի մասին: Նախարարի խոսքերով՝ իրավիճակը վերահսկելի է, տուժածներ չկան:

Պայթյունը, բարեբախտաբար, տեղի է ունեցել պատրաստի ապրանքների պահեստում, այլ ոչ թե հենց ձեռնարկությունում, ասել է նա:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, պահեստում պայթյունները սկսվել են 01:30-ի սահմաններում: Մոտակա տների բնակիչները տարհանվել են, ոստիկանությունը արգելափակել է ձեռնարկության տարածք մուտքը: Դեպքը հետաքննվում է: