Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՄՆ-ը Չինաստանին հորդորել է հրապարակել 2019-ին Ուհանի ինստիտուտի վարակված աշխատակիցների բժշկական տվյալները

ԱՄՆ Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին Չինաստանին կոչ է արել հրապարակել որոշ հիվանդների բժշկական գրառումներ, որոնց հիվանդությունները, նրա կարծիքով, կարող են թույլ տալ նոր կորոնավիրուսային վարակի ծագման վերաբերյալ ավելի լավ պատկերացում ձեռք բերել: Այս մասին հայտնել է Financial Times-ը:

Խոսքը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի երեք աշխատակիցների հետ կապված դեպքերի մասին է, որոնք, ըստ որոշ աղբյուրների, հիվանդացել են 2019-ի նոյեմբերին, ինչպես նաև վեց հանքափորների, ովքեր իրենց վատ են զգացել 2012-ին չղջիկներով լի քարանձավ այցելելուց հետո: Երեք հանքափոր արդյունքում մահացել է հիվանդությունից: