Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չավուշօղլուն հայտարարել է Կազանում հրաձգությունից հետո աջակցություն ցուցաբերելու Անկարայի պատրաստակամության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Կազանի դպրոցում կրակոցներից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը:

«Նախարար Չավուշօղլուն այսօր բանակցություններ է վարել Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ: Նա ցավակցություն է հայտնել մեր նախագահի (Թայիփ Էրդողանի) և ամբողջ թուրք ժողովրդի անունից` Կազանում դպրոցի վրա հարձակման կապակցությամբ: Նախարար Չավուշօղլուն նաև տեղեկացրել է Միննիխանովին, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել», ասել է գործակալության զրուցակիցը: