Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մեքսիկան ԱՄՆ-ից պահանջեց մեկնաբանել ընդդիմության ֆինանսավորմանը հնարավոր մասնակցությունը

Մեքսիկայի իշխանությունները հանրապետությունում ԱՄՆ դեսպանատնից պահանջել են մեկնաբանել Վաշինգտոնի կողմից «Մեքսիկացիներն ընդդեմ կոռուպցիայի և անպատժելիության» ընդդիմադիր կազմակերպության հնարավոր ֆինանսավորման մասին տեղեկատվությունը: Այդ մասին ուրբաթ օրը մամլո ասուլիսում հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:

Նա կարդացել է ամերիկյան կողմին փոխանցված նոտան: «Մենք դեսպանությանը խնդրում ենք հաստատել, արդյոք նա սատարում է այս կազմակերպությանը, և եթե այո, ապա խնդրում ենք քննարկել «Մեքսիկացիներն ընդդեմ կոռուպցիայի և անպատժելիության» կազմակերպությանը ֆինանսական աջակցության կասեցման հարցը: Քաղաքական գործիչների ֆինանսավորումը հակասում է փոխադարձ հարգանքի և չմիջամտելու սկզբունքներին», ասել է պետության ղեկավարը: