Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՄԱԳԱՏԷ․ Իրանի տրամադրած տեղեկատվությունը անհամատեղելի է դիտարկումների արդյունքների հետ

Իրանը վերջին երեք ամսվա ընթացքում մոտավորապես չորս անգամ ավելացրել է իր 60% հարստացված ուրանի պաշարները` 2,4 կգ-ից հասցնելով 10 կգ-ի: Այս մասին ասված է Իրանի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եռամսյակային զեկույցում:

Հաղորդվում է նաև, որ Իրանը 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները 63-ից հասցրել է 84 կիլոգրամի:

ՄԱԳԱՏԷ-ն նաև հայտնել է, որ Իրանը դեռ գործակալությանը չի տրամադրել մշտադիտարկման հասանելիություն: «Իրանի կողմից մշտադիտարկման սարքավորումների հասանելիության գործակալության պահանջները չկատարելը լրջորեն խաթարում է գործակալության տեխնիկական հնարավորությունները», – զեկույցի խոսքերը մեջբերում է Bloomberg-ը:

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները նշել են, որ ենթադրյալ միջուկային օբյեկտների վերաբերյալ Իրանի տրամադրած տեղեկատվությունը տեխնիկապես անհամատեղելի է դիտարկումների արդյունքների հետ: