Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Հակառակորդների քաղաքական սպանությունների» համար Ուկրաինան հայց է ներկայացրել ՄԻԵԴ

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի դեմ հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ստրասբուրգի դատարանի երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Կիևը մեղադրել է Մոսկվային «հակառակորդների քաղաքական սպանությունների» մեջ, բայց հայտարարությունը չի պարունակում կոնկրետ մեղադրանքներ:

Հայցը ներկայացվել է փետրվարի 19-ին: Սա արդեն Ուկրաինայի կողմից ՄԻԵԴ-ին ուղղված իններորդ բողոքն է ընդդեմ Ռուսաստանի: Հայցը գրանցված է 10691/21 համարով:

Կիևը պնդում է, որ սպանությունները Ռուսաստանի կողմից իրականացվող «մշտական ​​վարչական պրակտիկա են»: