Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Խտրականության դեմ պայքարը ուրիշ խտրականությամբ՝ ճանապարհ է դեպի անցյալ»․ Սենատորը մեղադրեց Բայդենին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը NBC-ին տված հարցազրույցում ժխտել է հանրապետական ​​սենատոր Թիմ Սքոթի (Հարավային Կարոլինա նահանգ) այն մեղադրանքը, որ ինքն ԱՄՆ-ն տեսնում է որպես ռասիստական ​​երկիր:

«Ամերիկան ​​ռասիստական ​​երկիր չի հանդիսանում, … և խտրականության դեմ պայքարը այլ խտրականության միջոցով ճանապարհ է դեպի անցյալ», ասել է Սքոթը:

«Ո՛չ, ես չեմ կարծում, որ ամերիկացի ժողովուրդը ռասիստ է», ասել է Բայդենը՝ պատասխանելով մեղադրանքի մասին հարցին: «Բայց կարծում եմ, որ 400 տարի անց աֆրոամերիկացիները մնացել են դժվար վիճակում՝ կրթություն ստանալու, առողջության պահպանման և այլ հնարավորությունների հետ կապված»: