Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Լեհաստանի վարչապետ․ Բելառուսի հետ սահմանին առկա ճգնաժամը սպառնում է ԵՄ անվտանգությանը

Լեհ-բելառուսական սահմանին առաջացած միգրացիոն ճգնաժամը սպառնում է ողջ Եվրամիության անվտանգությանն ու կայունությանը։ Այս կարծիքը երեքշաբթի Twitter-ում հայտնել է Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Լեհաստանի սահմանի պաշտպանությունը մեր ազգային շահն է, բայց այսօր վտանգված է ողջ ԵՄ-ի կայունությունն ու անվտանգությունը»,- գրել է նա՝ սահմանին տեղի ունեցողը անվանելով Բելառուսի ղեկավարության «հիբրիդային հարձակում»: «Մենք չենք վախենա և կպաշտպանենք Եվրոպայում խաղաղությունը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մեր գործընկերների հետ»,- վստահեցրել է նա։

Մինսկը հերքում է Լեհաստանի կողմից բելառուս զինվորականների կողմից սահմանը խախտելու և միգրացիոն ճգնաժամին ներգրավված լինելու մեղադրանքները