Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախապատրաստումը

Հոկտեմբերի 28-ին կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։Հաստատվել է 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, այդ թվում.-խաղաղության պայմանագրի նախապատրաստում,-տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում,-հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում։