Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Լավրովն Իրանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում նշել է միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիյանի հետ։

«Ռուսական կողմը նշել է Վիեննայի ձևաչափով բանակցությունների շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Իրանական կողմը պատշաճ լրջությամբ է ընդունել այդ ազդանշանը», – ասել են ՌԴ ԱԳՆ-ում:

Բացի դրանից, նախարարները քննարկել են իրավիճակը Աֆղանստանում: «Ընդգծվել է, որ Մոսկվան և Թեհրանը հավատարիմ են համանման մոտեցումներին ու հանդես են գալիս աֆղանական քաղաքական ուժերի միջև խաղաղ երկխոսության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության ներառական կառավարության ձևավորման օգտին», – ասել են Ռուսաստանի դիվանագիտական ​​ծառայությունից: