Լավրովն ու Գվատեմալայի արտգործնախարարը կքննարկեն Ռուսաստանի և Կենտրոնական Ամերիկայի երկրների միջև երկխոսության զարգացումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը բանակցություններ կվարի Գվատեմալայի արտաքին գործերի նախարար Պեդրո Բրոլո Վիլայի հետ, որը նախորդ օրը երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Ռուսաստանի մայրաքաղաք, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հանդիպման նախօրեին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն, բանակցությունների օրակարգում ներառված կլինի «երկկողմ, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ»: Մասնավորապես, կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի խնդիրներին, ինչպես նաև Լատինական Ամերիկայում ինտեգրման գործընթացներին՝ «նպատակ ունենալով հետագայում խորացնել Ռուսաստանի համագործակցությունը Կենտրոնական Ամերիկայի ինտեգրացիոն համակարգի հետ»:
