Շաբաթ, 25 Հուլիս, 2026

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ այսօր փորձել է կապ հաստատել վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Առաջարկված օրակարգում է եղել հանդիպումը իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Այս մասին 5165 շարժումը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Առաջարկը մերժվել է։ Տեղեկացնում ենք նաև, որ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից միասնական հարթակով ընտրությունների բողոքարկման համար ՍԴ դիմելու առաջարկը ևս մերժվել է։

Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար։ 5165 շարժումը շարունակում է իր գործունեությունը նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կդառնա մոտ ապագայում»,- ասված է գրառման մեջ։

hetq.am